Իրանի խորհրդարանի նախագահ․«Հնդկաստանի կառավարությունը պետք է խաղաղ ճանապարհով վերացնի լարվածությունը»
Մտահոգություն հայտնելով Հնդկաստանում մուսուլմաններին կոտորելու կապակցությամբ, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը Նոր Դելիին կոչ է արել բոլոր հնարավորություններն օգտագործել խաղաղ ճանապարհով լարվածությունը վերացնելու համար։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, նշելով, որ Հնդկաստանի հասարակության ու մշակույթի մաս կազմող մուսուլմանները նշանակալի դեր են ունեցել այդ երկրի զարգացման գործում, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է․ «Հնդկաստանում քաղաքացիական իրավունքի վերաբերյալ նոր օրենքով սահմանափակություններ են ստեղծվելու մուսուլմանների համար, ինչը մեծ մտահոգություններ է առաջացրել»։
Ընդգծելով, որ Հնդկաստանը տարբեր ցեղերի, լեզուների, կրոնների, ծեսերի ու մշակույթների երկիր է, Լարիջանին հավելել է․ «Նման հարցերի ծագումը չի համապատասխանում հնդկական մշակույթի ու քաղաքակրթության ոգուն»։
Վերջերս որոշ ծայրահեղական խմբեր ոչնչացրել են Նոր Դելիի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող մզկիթները և բենզինային ռումբեր են նետել մուսուլմանաբնակ թաղամասերի վրա։