Իրանի մարդու իրաունքների շտաբ. Հնդկաստանի կառավարությունը պետք է ապահովի մուսուլմանների իրաունքների հարգումը
Իրանի դատական համակարգի իրավապաշտպանները դատապարտել են Հնդկաստանում մուսուլմանների նկատմամբ իրականացվող բռնությունները և այդ երկրի կառավարությանը կոչ են արել երաշխավորել մուսուլմանների իրավունքների պաշտպանությունը:
Իրանի մարդու իրավունքների շտաբը տարածել է հաղորդագրոթյուն, որում հայտարարելով, որ Հնդկաստանի կառավարությունը պետք է պատասխանատվության ենթարկի ծարահեղականներին: Հայտարարության մեջ նշված է. «Հնդկաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ոտնահարել են մարդու իրավունքների սկզբունքները: Մի խումբ ծայրահեղականներ հարձակման են ենթարկել անպաշտպան ու խնդիրների մեջ հայտնված մուսուլմաններին»:
Հայտարարության մեջ ասված է. «Իանի Սահմանադրության երրորդ կետում նշված է, որ այդ երկրի բոլոր քաղաքացիներն ունեն քաղաքական և քաղաքացիական հավասար իրավունքներ»:
«Մուսուլմաններիր դեմ կիրառվող բռնությունները Բրիտանիայի գաղութատիրության ժամանակներից եկած ժառանգության հետևանքն են, որոնց հիքմում ընկած էր էթնիկ և կրոնական խմբերի միջև տարաձայնությունների ու պառակտումների սերմանումը». ասված է հայտարության մեջ:
Վերջին օրերին ծայրահեղ հինդուները հարձակվել են Հնդկաստանի մուսուլմանների վրա, ավրելով Նոր Դելիի հյուսիս-արևելքում գտնվող մի քանի մզկիթներ և բենզինով լցված ռումբերով հարձակում են իրականացրել մուսուլմանաբնակ թաղամասերի դեմ: