Իրանի ուսանողական արհմիությունները պահանջել են դադարեցնել Հնդկաստանի մուսուլմանների կտորածը
Իրանի մի շարք ուսանողական արհիմիություններ և մի խումբ քաղաքացիներ, պահանջել են ձևավորել Հնդկաստանում մուսուլմանների սպանությունը հետաքննող կոմիտե:
Կիրակի օրը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին ուղղված նամակում, Իրանի քաղաքացիներն անդրադառնալով Հնդկաստանում քաղաքացիության վերաբերյալ օրենքի փոփոխությանը, նշել են. «Այս օրենքը խտրություն է կիրառում Հնդկաստանում բնակվող տարբեր կրոնների հետևորդների և ճնշում՝ մուսուլմանների նկատմամբ»:
Նամակում ընդգծվել է խտրությունից զերծ մնալով և հարգելով մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, Հնդկաստանի մուսուլմանների նկատմամբ կիրառվող բռնություններին վերջ դնելու անհրաժեշտությունը:
2019թ դեկտեմբերի 11-ին, Հնդկաստանում փոփոխություն կատարվեց քաղաքացիության մասին օրենքոիւմ, որից հետո, ծայրահեղական հինդուները սկսեցին բռնություններ գործադրել այդ երկրի մուսուլմանների նմակատմամբ: Հարձակումների ընթացքում, հինդուները հրդեհել են մի քանի մզկիթ և բենզինով լցված ռումբեր նետել մուսուլմանաբնակ թաղամասերի վրա: