Իրանը քննադատել է միջազգային շրջանակներին՝ Հնդկաստանի մուսուլմաններիի կոտորածի վերաբերյալ լռության համար
https://parstoday.ir/hy/news/iran-i118049-Իրանը_քննադատել_է_միջազգային_շրջանակներին_Հնդկաստանի_մուսուլմաններիի_կոտորածի_վերաբերյալ_լռության_համար
Դատապարտելով ծայրահեղական հինդուների կողմից իրականացվող Հնդկաստանի մուսուլմանների անգթաբար կոտորումը, Իրանի իսլամական հանրապետության Արդարադատության նախարարությունը միջազգային շրջանակներին կոչ է արել հստակ ու թափանցիկ դիրքորոշում կիրառել այդ կապակցությամբ։
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Մարտ 10, 2020 12:45 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է միջազգային շրջանակներին՝ Հնդկաստանի մուսուլմաններիի կոտորածի վերաբերյալ լռության համար

Դատապարտելով ծայրահեղական հինդուների կողմից իրականացվող Հնդկաստանի մուսուլմանների անգթաբար կոտորումը, Իրանի իսլամական հանրապետության Արդարադատության նախարարությունը միջազգային շրջանակներին կոչ է արել հստակ ու թափանցիկ դիրքորոշում կիրառել այդ կապակցությամբ։

Իրանի Արդարադատության նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում, անդրադառնալով Հնդկաստանի մուսուլմաններին կոտորելու կապակցությամբ  ժողովրդավարության պաշտպանի դերում  հանդես եկող երկրների, իրավապաշտպան կազմակերպությունների և ՄԱԿ-ի կառույցների պահած լռությանը, հայտարարել է․ «Ծայրահեղական հինդուների կողմից իրականացվող ոճրագործությունների ցնցող լուսանկարները և հնդիկ անպաշտպան մուսուլմաններին անգթաբար կոտորելը, հատկապես մուսուլման երեխաների ու մայրերի ողջ-ողջ թաղելն ամեն տեսակետից հակադրվում են մարդու իրավունքների չափանիշներին ու մարդկային ամենատարրական սկզբունքներին»։

Դատապարտելով Հնդկաստանի մուսուլմանների կոտորածը և նրանց մզկիթների ու սրբավայրերի ոչնչացումը, Իրանի առաջնորդության բանիմացների խորհուրդն այդ երկրի կառավարությանը կոչ է արել պաշտպանել Հնդկաստանի մուսուլման քաղաքացիներին։ 

Հնդկաստանի իշխանությունների հրապարակած վիճակագրության համաձայն, անցյալ շաբաթ մուսուլմանների նկատմամբ ծայրահեղական հինդուների հարձակումների հետևանքով, զոհվել է շուրջ 50 մուսուլման, ավելի քան 300-ը վիրավորվել են: