Իրանը քննադատել է միջազգային շրջանակներին՝ Հնդկաստանի մուսուլմաններիի կոտորածի վերաբերյալ լռության համար
Դատապարտելով ծայրահեղական հինդուների կողմից իրականացվող Հնդկաստանի մուսուլմանների անգթաբար կոտորումը, Իրանի իսլամական հանրապետության Արդարադատության նախարարությունը միջազգային շրջանակներին կոչ է արել հստակ ու թափանցիկ դիրքորոշում կիրառել այդ կապակցությամբ։
Իրանի Արդարադատության նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում, անդրադառնալով Հնդկաստանի մուսուլմաններին կոտորելու կապակցությամբ ժողովրդավարության պաշտպանի դերում հանդես եկող երկրների, իրավապաշտպան կազմակերպությունների և ՄԱԿ-ի կառույցների պահած լռությանը, հայտարարել է․ «Ծայրահեղական հինդուների կողմից իրականացվող ոճրագործությունների ցնցող լուսանկարները և հնդիկ անպաշտպան մուսուլմաններին անգթաբար կոտորելը, հատկապես մուսուլման երեխաների ու մայրերի ողջ-ողջ թաղելն ամեն տեսակետից հակադրվում են մարդու իրավունքների չափանիշներին ու մարդկային ամենատարրական սկզբունքներին»։
Դատապարտելով Հնդկաստանի մուսուլմանների կոտորածը և նրանց մզկիթների ու սրբավայրերի ոչնչացումը, Իրանի առաջնորդության բանիմացների խորհուրդն այդ երկրի կառավարությանը կոչ է արել պաշտպանել Հնդկաստանի մուսուլման քաղաքացիներին։
Հնդկաստանի իշխանությունների հրապարակած վիճակագրության համաձայն, անցյալ շաբաթ մուսուլմանների նկատմամբ ծայրահեղական հինդուների հարձակումների հետևանքով, զոհվել է շուրջ 50 մուսուլման, ավելի քան 300-ը վիրավորվել են: