Իրանի ԱԳՆ. «ՄԱԳԱՏԷ-ի հարցերը պետք է լինեն տեխնիկական ու իրավական»
Նշելով որ ՄԵԳԱՏԷ-ի հարցերը պետք է իրավական ու տեխնիկական լինեն, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանի ու ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության շրջանակները պարզ են»:
Իր վերջին զեկույցում ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ Իրանը չի ապահովել միջուկային երեք օբյեկտներ գործակալության քննիչների մուտքը և միջուկային նյութերի վերաբերյալ հարցադրումներին թափանցիկ պատասխան չի տվել:
Չորեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսում, Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է.«Իրանը պարտավոր չէ պատասխանել ՄԱԳԱՏԷ-ի կառաջադրած անհիմն հարցերին»:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի վերջին հաղորդմանը եվրոպական երկրների ցուցաբերված հակազդեցության մասին Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունը միջուկային օբյեկտին չի վերաբերում: Դա տեխնիկական խնդիր է և եվրոպական երկրների պաշտոնյաներին չի վերաբերում»:
Նշելով, որ չնայած հնչեցրած հայտարարություններին, եվրոպացիները չեն կարողացել ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո երաշխավորել Իրանի տնտեսական շահերը, Մուսավին ասել է.«Երբ եվրոպացիները գործնական քայլեր վերցնեն իրենց հանձնառությունների իրականացման համար, Իրանը կվերադառնա իր պարտավորությունների կատարմանը»:
Մուսավին հավելել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական դաժան ու անօրինական պատժամիջոցները ազդել են հանրային ապահովության ու առողջապահության վրա: Նրա խոսքերով. «ԱՄՆ-ն փակել է դեղերի ու բժշկական սարքավորումները փոխանցման ճանապարհը, սակայն հայտարարում է, որ սնունդն ու դեղերը պատժամիջոցների մեջ ներառված չեն»: