Աբդուլլահ Աբդուլլահը Աֆղանստանում զուգահեռ կաբինետ կձևավորի
https://parstoday.ir/hy/news/iran-i118150-Աբդուլլահ_Աբդուլլահը_Աֆղանստանում_զուգահեռ_կաբինետ_կձևավորի
Աֆղանստանում կայացած նախագահական երդման երկու արարողություններից հետո (Աբդուլլահ Աբդուլլահ և Մոհամմադ Աշրաֆ Ղանի), Աբդուլլահի թիմի խոսնակն ասել է.«Թիմի առաջնահերթությունը կաբինետի ձևավորումն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2020 15:15 Asia/Tehran
  • Աբդուլլահ Աբդուլլահը Աֆղանստանում զուգահեռ կաբինետ կձևավորի

Աֆղանստանում կայացած նախագահական երդման երկու արարողություններից հետո (Աբդուլլահ Աբդուլլահ և Մոհամմադ Աշրաֆ Ղանի), Աբդուլլահի թիմի խոսնակն ասել է.«Թիմի առաջնահերթությունը կաբինետի ձևավորումն է»:

Աֆղանստանի ինքնակոչ նախագահ Աբդուլլահ Աբդուլլահի թիմի խոսնակ Օմիդ Մեյսամը հավելել է.«Երդման արարողությունից հետո Աբդուլլահը պատրաստվում է կաբինետի ձևավորման ու վարչական պաշտոններից ազատման ու նշանակման համար»:

Օմիդ Մեյսամն ասել է.«Աբդուլլահի կառավարությունը շուտով փոփոխություններ կառաջացնի նահանգային մակարդակում»:

Իսկ երբ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին երդման արարողությունից հետո երեք հրաման է ստորագրել: 

Դրանք վերաբերում են Յուսեֆ Ղազանֆարին տնտեսական զարգացման, առևտրի և աղքատության հաղթահարման հատուկ բանագնաց ներկայացնելուն, թալիբան բանտարկյալներին ազատ արձակելուն և Աֆղանստանի ազգային միասնության կառավարության աշխատանքի դադարեցմանը: