Ռոհանի. Իրանի կառավարությունն ու ժողովուրդը միասին կհաղթեն կորոնավիրուսին
https://parstoday.ir/hy/news/iran-i118251-Ռոհանի._Իրանի_կառավարությունն_ու_ժողովուրդը_միասին_կհաղթեն_կորոնավիրուսին
Նշելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար համընդհանուր կարանտին հայտարարելու կարիք չկա, Իրանի նախագահը հավելել է. «Կառավարությունն ու ժողովուրդը համագործակցությամբ կհաղթահարեն այս ճգնաժամը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2020 11:55 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանի կառավարությունն ու ժողովուրդը միասին կհաղթեն կորոնավիրուսին

Նշելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար համընդհանուր կարանտին հայտարարելու կարիք չկա, Իրանի նախագահը հավելել է. «Կառավարությունն ու ժողովուրդը համագործակցությամբ կհաղթահարեն այս ճգնաժամը»:

Կիրակի օրը կայացած կառավարության տնտեսական հանձաժողովի և գործարարների համատեղ նիստում ունեցած ելությում, Հասն Ռոհանին հայտարարել է. «Տնտեսական ակտիվությունը և այդ ոլորտում համագործակցությունը պետք  է իրականացվեն առողջապահության վերաբերյալ արձանագրությունների հիման վրա և չպետք է թույլ չտալ, որպեսզի այս ոլորտում որևէ խոչընդոտ առաջանա»:

Նշելով, որ կառավարության բոլոր գործողությունները մշակվում են ամենաօրյա ռեժիմով, Ռոհանին հավելել է. «Ցանկացած սահմանափակման մասին որոշումը կկայացվի կրոնավիորուսի դեմ պայքարի ազգային շտաբի կողմից»:

ԻԻՀ նախագահը նշել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում հարևան երկրների հետ, նշելով. «Բանակցությունները վերաբերում են հիմնականում առևտրափոխադրումներին և սահմանների վրա առողջապայական բոլոր արձանագրությունների պահպանմանը»: