Իրան․ «Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի ԱՄՆ-ի անողոք պատժամիջոցներին»
https://parstoday.ir/hy/news/iran-i118265-Իրան_Միջազգային_հանրությունը_պետք_է_վերջ_դնի_ԱՄՆ_ի_անողոք_պատժամիջոցներին
Մոսկվայում Իրանի դեսպանն ասել է․ «Միջազգային հանրությունը պետք է ուշքի գա և վերջ դնի ԱՄՆ-ի անօրինական, անողոք ու բռնի պատժամիջոցներին, ինչը մարդկության դեմ ուղղված ոճրագործություն է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2020 15:06 Asia/Tehran
  • Իրան․ «Միջազգային հանրությունը պետք է վերջ դնի ԱՄՆ-ի անողոք պատժամիջոցներին»

Մոսկվայում Իրանի դեսպանն ասել է․ «Միջազգային հանրությունը պետք է ուշքի գա և վերջ դնի ԱՄՆ-ի անօրինական, անողոք ու բռնի պատժամիջոցներին, ինչը մարդկության դեմ ուղղված ոճրագործություն է»։

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին անդրադառնալով Ռուսաստանի պաշտոնատարների և այդ երկրում  մյուս երկրների դեսպանների հետ ունեցած բանակցություններին, ասել է․ «Թեհրանի նկատմամբ  ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները  սահմանափակել  են Իրանի ֆինանսական ռեսուրսները և կորոնավիրուսին դիմակայելու կարողությունը»:

Ջալալին հավելել է․ «Կորոնավիրուսի տարածումը համաշխարհային ահազանգ է հնչեցրել, քանզի այդ վիրուսն սահման չի ճանաչում և անողոքաբար հարձակվել է մարդկության վրա»։

Անհրաժեշտություն համարելով կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված մարդկության համատեղ քայլերը,Մոսկվայում Իրանի դեսպանը նշել է․ «Այս աղետի դեմ պայքարի ճանապարհին աշխարհի ժողովուրդները կամ բոլորը միասին կձախողեն, կամ էլ համաշխարհային մարտավարության ու համագործակցության շնոհիվ կհաղթահարեն կորոնավիրուսը»։

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացել են հարյուրավոր մարդիկ։