ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները սպառնում են Իրանի կանանց առողջությանը
Իրանի իսլամական խորհրդարանի կանանց ֆրակցիայի նախագահն ասել է․ «ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների հետևանքով առողջապահական ու բժշկական հնարավորությունների դեֆիցիտն Իրանի կանանց ու աղջիկների ֆիզիկական առողջությանն սպառնալուց բացի, նաև սպառնում է նրանց հոգեկան առողջությանը»։
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, աշխարհի կանանց քաղաքական ղեկավարների հիմնադրամի տնօրեն Սիլվանա Քոչ-Մեհրինին հղած ուղերձում, անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը, Իրանի իսլամական խորհրդարանի կանանց ֆրակցիայի նախագահ Ֆարիդե Օլադղոբադը նշել է․ «Աշխարհի ներկա դժվարին ու ճգնաժամային պայմաններում, կանանց քաղաքական առաջնորդները պետք է կատարեն իրենց կարևոր պարտականությունը և արտացոլելով իրանցիների ձայնը, հանդես գան ԱՄՆ-ի թշնամական, անմարդկային ու բռնի պատժամիջոցները վերացնելու պահանջով»։
Օլադղոբադը հստակեցրել է․-«Հատկապես դեղորայքի ու բժշկական սարքերի ոլորտում Իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով խոչընդոտների են բախվում կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված Իրանի ու միջազգային հանրության ջանքերը»։