Ռոհանի․«Իրանում խոշոր նախագծերի շահագործման հանձնումն ուժեղ ապտակ էր ագրեսոր գերտերությանը»
Նշելով, որ Իրանի ժողովուրդն ու կառավարությունը պատժամիջոցների պայմաններում շահագործման են հանձնել ամենախոշոր նախագծերը, ԻԻՀ նախագահն ասել է․ «Այս խոշոր նախագծերն ուժեղ ապտակ են ագրեսոր գերտերությանը»։
Չորեքշաբթի օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով գյուղատնտեսության, ջրի և էլեկտրաէներգիայի, ճանապարհաշինության, նավթի և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտներում Իրանի իսլամական հանրապետության արձանագրած հաջողություններին, Հասան Ռոհանին հավելել է․ «Առաջին անգամ Իրանի գազի արդյունահանման ծավալը հասել է օրական հազար միլիոն խորանարդ մետրի, ինչի շնորհիվ Իսլամական հանրապետությունը դարձել է գազի արդյունահանման ոլորտում առաջատար երկրներից մեկը»։
Բարձր գնահատելով կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի բժշկական ոլորտի աշխատակիցների ջանքերը, նախագահ Ռոհանին ընդգծել է․ «Իրանի բոլոր պետական ու մասնավոր մարմինները, զինված ուժերի հետ միասին, պայքարում են կորոնավիրուսի տարածման դեմ»։
ԻԻՀ նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծի հերոսներին նվիրված նամականիշի շնորհանդեսը։ Նամականիշն անվանվել է. «Հայրենիքի հերոսներ»։