Իրանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը
(last modified Tue, 24 Mar 2020 05:39:56 GMT )
Մարտ 24, 2020 10:09 Asia/Tehran
  • Իրանի և Իտալիայի արտգործնախարարները քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Իրանի և Իտալիայի արտաքին գործերի նախարարներ Մուհամմադ Ջավադ Զարիֆը և Լուիջի Դի Միան, երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, քննարկել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը երկու երկրներում:

Հեռախոսազրույցում, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից հակաիրանական պատժամիջոցների խստացմանը, Զարիֆը նշել է, որ Իրանի ժողովրդի դեմ ուղղված անմարդկային պատժամիջոցները պետք է հնարավորինս շուտ չեղարկվեն:

ԻԻՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվական կենտրոնի ղեկավար Քիանուշ Ջահանփուրը, կիրակի օրը լրագրողներին հայտնել է, որ Իրանում կորոնավիրուսով վարակվել է 23 հազար 49 մարդ: Նա հավելել է, որ գրանցվել է մահվան ևս 127 դեպք և մահացածների ընդհանուր թիվը կազմել է 1812 հոգի:

Վաշինգտոնի միակողմանի և բռնի պատժամիջոցները, որոնք տարածվում նաև առաջնային օգտագործման պարագաների, սննդի, դեղորայքի, բժշկական պարագաների ու սարքավորումների ոլորտները, լուրջ խնդիրներ են առաջացրել իրանցիների, հատկապես ՝ կորոնավիրուսով հիվանդների համար: