ԻԻՀ նախագահն ընդգծել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված նախագծերի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i118715-ԻԻՀ_նախագահն_ընդգծել_է_կորոնավիրուսի_դեմ_պայքարին_ուղղված_նախագծերի_լիարժեք_իրագործման_անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահն ասել է․ «Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար պետք է ամենայն ուշադրությամբ իրագործել սոցիալական տարածության նախագիծը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 28, 2020 12:45 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահն ընդգծել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված նախագծերի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը

ԻԻՀ նախագահն ասել է․ «Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար պետք է ամենայն ուշադրությամբ իրագործել սոցիալական տարածության նախագիծը»։

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, շաբաթ օրը Թեհրանում կորոնավիրուսի տարածումը վերահսկող ազգային շտաբի նիստում նշել է․ «Մինչև ապրիլի 8-ը ուժի մեջ կլինի սոցիալական տարածության մասին նախագիծը»։

Ռոհանին հերթական անգամ ընդգծել է․ «Իրանի ժողովուրդը ծանր ու դժվարին պայմաններում է գտնվում, սակայն աշխարհը զարմացած է, թե պատժամիջոցային պայմաններում գտնվող մի երկիր ինչպես է կարողանում դիմակայել մահացու վիրուսին»։

Նշենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում շփումները սահմանափակելու, հանրահավաքներ չանցկացնելու, և քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու  մասին նախագիծն ուժի մեջ է մտել  մարտի 27-ին»: