Զարիֆ. ԱՄՆ-ը իրանցիների նկատմամբ բժշկական ահաբեկչություն է իրականացնում
Իրանի ԱԳ նախարարն անդրադառնալով իրանցիների դեմ ուղղված ԱՄՆ-ի գործողւթյուններին, հայտարարել է, որ Վաշինգտոնի միակողմանի ու անմարդկային պատժամիոջցները պետք է չեղարկվեն:
Մուհամմադ Ջավադ Զարիֆն ասել է. «Կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, ԱՄՆ-ը անցնելով մարդասպանության սահմանները, տնտեսական ու առողջապահական ահաբեկչություն է իրականացնում իրանցիների նկատմամբ»:
Նշելով, որ ԱՄՆ-ի այդ քայլը անգամ պատերազմական հանցագործությունից ավելին է, Զարիֆը, դիմելով որոշ երկրների ղեկավարներին, հավելել է. «Դադարեցրեք մասնակցել այդ հանցագործություններին և հետել բարոյականությունից զուրկ ու անօրինական պատժամիջոցներին»:
Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Անտոնի Գութերեշին հղած պաշտոնական նամակում ասել է. «Դեղորայք ու բժշկական սարքավորումներ վաճառելու վերաբերյալ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ու նախապայմանները լուրջ խոչընդոտներ են առաջացրել Իրանում կորոնավիրուսի դեմ պայքարի ճանապարհին»: