Իրանցի դասախոսները կոչ են արել դադարեցնել Հնդկաստանում մուսուլմանների նկատմամբ կիրառվող բռնությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i118917-Իրանցի_դասախոսները_կոչ_են_արել_դադարեցնել_Հնդկաստանում_մուսուլմանների_նկատմամբ_կիրառվող_բռնությունները
Իրանի ԲՈՒՀ-երի հարյուրավոր դասախոսներ, Հնդկաստանի 190 դասախոսներին ուղղված նամակում, կոչ են արել քայեր ձեռնարկել՝ ծայրահեղական հինդուների կողմից Հնդկաստանի մուսուլմանների նկատմամբ կիրառվող բռնություններին վերջ տալու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2020 07:01 Asia/Tehran
  • Իրանցի դասախոսները կոչ են արել դադարեցնել Հնդկաստանում մուսուլմանների նկատմամբ կիրառվող բռնությունները

Իրանի ԲՈՒՀ-երի հարյուրավոր դասախոսներ, Հնդկաստանի 190 դասախոսներին ուղղված նամակում, կոչ են արել քայեր ձեռնարկել՝ ծայրահեղական հինդուների կողմից Հնդկաստանի մուսուլմանների նկատմամբ կիրառվող բռնություններին վերջ տալու ուղղությամբ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, նամակը ստորագրել են 350 դասախոսներ: Նրանք նշել են, որ ժամանակակից աշխարհը Հնդկաստանը ճանաչում է Մհաթմա Գանդիի միջոցով, ով մեծ հումանիստ էր, մեծ ուսուցիչ ու մեծ խաղաղասեր:

Նամակում ասված է. «Գանդին հարգում էր բոլոր կրոնների ներկայացուցիչներին և հատկապես իր երկրում ապրող մուսուլմաններին: Նա աջակցեց գաղութարարներին այդ երկրից վտարելու և անկախություն ձեռք բերելու հինդուների ու մուսուլմանների համատեղ պայքարին»:

Հնդկաստանում քաղաքացիության վերաբերյալ օրենքի փոփոխությունից հետո, աճել են ծայրահեղական հինդւոների կողմից այդ երկրի մուսուլմանների նկատմամբ կիրառվող բռնությունները: