Իրանցի դասախոսները կոչ են արել դադարեցնել Հնդկաստանում մուսուլմանների նկատմամբ կիրառվող բռնությունները
Իրանի ԲՈՒՀ-երի հարյուրավոր դասախոսներ, Հնդկաստանի 190 դասախոսներին ուղղված նամակում, կոչ են արել քայեր ձեռնարկել՝ ծայրահեղական հինդուների կողմից Հնդկաստանի մուսուլմանների նկատմամբ կիրառվող բռնություններին վերջ տալու ուղղությամբ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, նամակը ստորագրել են 350 դասախոսներ: Նրանք նշել են, որ ժամանակակից աշխարհը Հնդկաստանը ճանաչում է Մհաթմա Գանդիի միջոցով, ով մեծ հումանիստ էր, մեծ ուսուցիչ ու մեծ խաղաղասեր:
Նամակում ասված է. «Գանդին հարգում էր բոլոր կրոնների ներկայացուցիչներին և հատկապես իր երկրում ապրող մուսուլմաններին: Նա աջակցեց գաղութարարներին այդ երկրից վտարելու և անկախություն ձեռք բերելու հինդուների ու մուսուլմանների համատեղ պայքարին»:
Հնդկաստանում քաղաքացիության վերաբերյալ օրենքի փոփոխությունից հետո, աճել են ծայրահեղական հինդւոների կողմից այդ երկրի մուսուլմանների նկատմամբ կիրառվող բռնությունները: