Ռոնանին նշել է, որ երկրները պետք է օգտվեն միմյանց փորձից
https://parstoday.ir/hy/news/iran-i119067-Ռոնանին_նշել_է_որ_երկրները_պետք_է_օգտվեն_միմյանց_փորձից
ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Աշխարհի ոչ մի երկիր չի կարող միայնակ, առանց մեկ այլ երկրի փորձից օգտվելու և այլ երկրների հետ համագործակցելու, հաղթահարել կորոնավիրուսի ճգնաժամը»:
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Ապրիլ 07, 2020 06:06 Asia/Tehran
  • Ռոնանին նշել է, որ երկրները պետք  է օգտվեն միմյանց փորձից

ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Աշխարհի ոչ մի երկիր չի կարող միայնակ, առանց մեկ այլ երկրի փորձից օգտվելու և այլ երկրների հետ համագործակցելու, հաղթահարել կորոնավիրուսի ճգնաժամը»:

Երկուշաբթի օրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախսազրուցյում, նշելով, որ Իրանի համար կորանվաիրուսի դեմ պայքարելը կրկնակի դժվար է ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների պատճառով, Հասան Ռոհանին ասել է. «Իրանի դեմ անօրինական պատժամիջոցներ սահմանելով, ԱՄՆ-ը խախտում է միջազգային բոլոր օրենքները, այդ թվում նաև 2005թ ԱՀԿ-ի ընդունած կանոնակարգը»:

Նա հավելել է. «Նման իրավիճակում, կրկնակի կարևոր է պատժամիջոցների չեղարկումը և ԵՄ-ի կողմից ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարումը»:

Ռոհանին նշել է, որ Իրաքում ԱՄՆ-ի վերջին գործողությունները վտանգավոր են և սպառնում են ինչպես Բաղդադի, այնպես էլ տարածաշրջանի անվտանգությանը:

Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ Instex ֆինանսական մեխանիզմի գործադրմամբ, Իրանի և Եվրոպայի միջև փոխանակումների ծավալները կաճեն և  ֆինանսական համագործակցությունը կդյուրացվի: