Ղադիր սուզանավը միացավ Իրանի նավատորմին
Ղադիր սուզանավը, հիմնանորոգումից հետո, չորեքշաբթի օրը միացավ Իրանի նավատորմի սուզանավային ստորաբաժանմանը:
Սուզանավը կտեղակայվի Պարսից ծոցի և Օմանի ծովի ջրերում: Այն ունի սուզվելու, բարձրանալու և մանևրելու մեծ կարողություն:
Սուզանավն ունի 29 մետր երկարություն, կարող է կրակել միաժամանակ երկու կետերից, վնասազերծել ծովային ականներ և տեղափոխել զինծառայողների:
Բանդար Աբաս նավահանգստում Ղադիր սուզանավի՝ Իրանի նավատորմին միանալու արարողությանը մասնակցել են ԻԻՀ ծովուժի նավատորմի գործարանների տնօրեն Աբաս Ֆազելնիան և ծովուժի մի խումբ հրամանատարներ:
Արդեն երկար տարիներ, Իրանի ռազմածովային ուժերն ապավինում են ներքին հնարավորություններին, կիրառելով ներքին արտադրության սարքավորումներ և իրականացնելով զենքի նախագծում, կառուցում, ինչպես նաև նավերի ու սուզանավերի հիմնանորոգման աշխատանքներ: