Ղարիբաբադի․ Տարածաշրջանից պետք է վերացվի օտարերկրացիների ներկայությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i249650-Ղարիբաբադի_Տարածաշրջանից_պետք_է_վերացվի_օտարերկրացիների_ներկայությունը
Իրանի արտաքին գործերի նախարարի՝ իրավական և միջազգային հարցերով տեղակալը, արձագանքելով Լարաք կղզու ուղղությամբ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիային և բարձր գնահատելով Իրանի զինված ուժերի պատասխան գործողությունները, ընդգծել է․ «Տարածաշրջանից պետք է վերացվի օտարերկրացիների ներկայությունը»։
(last modified 2026-08-31T12:51:40+00:00 )
Օգոստոս 31, 2026 16:20 Asia/Tehran
  • Ղարիբաբադի․ Տարածաշրջանից պետք է վերացվի օտարերկրացիների ներկայությունը

Իրանի արտաքին գործերի նախարարի՝ իրավական և միջազգային հարցերով տեղակալը, արձագանքելով Լարաք կղզու ուղղությամբ ԱՄՆ-ի ռազմական ագրեսիային և բարձր գնահատելով Իրանի զինված ուժերի պատասխան գործողությունները, ընդգծել է․ «Տարածաշրջանից պետք է վերացվի օտարերկրացիների ներկայությունը»։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRIB-ին, Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանի ԶՈւ-երը ցույց են տվել, որ երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված ցանկացած գործողություն՝ ցանկացած մակարդակով, կարժանանա վճռական պատասխանի, և որ ԱՄՆ-ն ու այլ օտարերկրյա ուժեր պետք է հեռանան տարածաշրջանից։

Անդրադառնալով Լարաք կղզու որոշ հատվածների վրա ԱՄՆ-ի հարձակմանը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են իրանցի պաշտպաններ ու խաղաղ բնակիչներ, ինչպես նաև վնասվել է հանրային և մասնավոր գույքեր, նա հավելել է․ «Ագրեսորները պետք է լուրջ դասեր քաղեն, որպեսզի այլևս չկրկնեն Իրանի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունները»։