Իրանցի մասնագետներին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել՝նոր կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i119243-Իրանցի_մասնագետներին_հանձնարարվել_է_քայլեր_ձեռնարկել_նոր_կորոնավիրուսի_պատվաստանյութի_ստեղծման_ուղղությամբ
Իրանի իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է, որ առողջապահության նախարարությանը և գիտական ու տեխնոլոգիական բաժնին հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ նոր կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոց և պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2020 13:22 Asia/Tehran
  • Իրանցի մասնագետներին հանձնարարվել է քայլեր ձեռնարկել՝նոր կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ

Իրանի իսլամական հանրապետության նախագահը հայտարարել է, որ առողջապահության նախարարությանը և գիտական ու տեխնոլոգիական բաժնին հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ նոր կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոց և պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ:

Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի կոմիտեների նախագահների հետ հանդիպման ժամանակ, կարևորելով իրանցի մասնագետների գիտական կարողությունները, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չի բացառել վերջիններիս կողմից կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի ու պատվաստանյութի հայտնաբերումը։  Նա ասել Է․«Իրանի մասնագետներն ու բժիշկները բազմաթիվ ուսումնասիրությունների և այլ երկրների մասնագետների հետ փորձի փոխանակման արդյունքում, ինչ-որ չափով կարողացել են մոտենալ նոր կորոնավիրուսի բուժման եղանակներին, ինչը մեծ նշանակություն ունի»։

Անդրդադառնալով Իրանում սոցիալական հեռավորության խելացի ծրագրի իրագործմանը, նախագահ Ռոհանին հստակեցրել է․-«Այս ծրագիրն իրագործվում է ըստ մեր հասարակության ապրելակերպի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված սկզբունքների շրջանակում»։