Ռոհանի. Ամերիկյան իմպերիալիզմը ավելի վտանգավոր վիրուս է, քան կորոնավիրուսը
ԻԻՀ նախագահը, Վենեսուելայի նՆախագահի հետ հեռախոսազրույցում նշել է, որ ամերիկյան իմպերիալիզմը մարդկային հասարակության համար ավելի վտանգավոր վիրուս է, քան կորոնավիրուսը: Նա հավելել է, որ ԱՄՆ պաշտոնյաները, սպառնալիքներով ու առավելատենչությամբ, միշտ ճնշել են անկախ և ազատասեր ժողովուրդներին:
Հեռախոսազրույցում Ռոհանին ասել է.«Համերաշխության և համագործակցության շնորհիվ, Թեհրանն ու Կարակասը երկար տարիներ ի վիճակի են եղել դիմակայել ԱՄՆ-ի ագրեսիվ վիրուսին»:
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի Իրանի գործողություններին և այդ շրջանակում երկրում ախտորոշնման թեստերի ու այլ բժշկական պարագաների արտադրությանը, Ռոհանին հավելել է. «Իրանը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձը փոխանցել բարեկամ Վենեսուելային»
Վենեսուելայի նախագահը նշել է. «Իրանին ու Վենեսուելային մշտապես միավորել է իմպերիալիզմի դեմ պայքարը և երկու ներկրները գտնվում են նույն խրամատում»:
Նիկոլաս Մադուրոն Իրանին կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարում իր փորձը, երկու երկրների առոջապահության նախարարների մասնակցությամբ տեսակոնֆերանսի միջոցով փոխանցել Վենեսուելային: