Ռոհանին գնահատել է Իրանի առողջապահական ոլորտի մասնագետների աշխատանքը
Իրանի նախագահն ընդգծել է, որ ներկա պահին, երկիրը խնդիր չունի բժշկական, դեղագործական, հիվանդանոցային, ախտահանող միջոցների, դիմակների և ձեռնոցների արտադրության հարցում:
Նա նշել է. «Առողջապահական պարագաների ոլորտում Իրանի պայմանները համեմատելի չեն զարգացած երկրների պայմանների հետ»:
Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կայացած կառավարության խորհրդի նիստում ասել է, որ կորոնավիորւսի դեմ պայքարում Իրանի առողջապահության ոլորտի գործողություններն այդ թվում՝ վարակվածներին հայտնաբերելու և բժշկական ծառայություններ մատուցելու հարցում, արդյունավետ են եղել: Ռոհանիի խոսքերով. «Որոշ երկրներում վարակվածները դիմում են հիվանդանոցներ, որտեղ առկա է բուժքույրերի, մահճակալների ու բժշկական պարագաների պակաս»:
Ռոհանին հավելել է. «Իրանում անվճար ծառայություններ են մատուցվում նաև կորոնավիրուսով վարակված օտարերկրյա քաղաքացիներին»:
Նա հայտարարել է, որ չնայած բոլոր խնդիրներին, ներառյալ պատժամիջոցներին ու կորոնավիրոսի ճգնաժամին, թշնամիները չեն ահսել Իրանում իրավիճակը ճգնաժամային դարձնելու իրանեց նպատակին: