Ռոհանի. Իրանի ժողովուրդի և բանակի ամուր կապը հավերժական է
Ապրիլ 15, 2020 12:37 Asia/Tehran
Իրանի նախագահը շնորհավորելով Իրանի բանակի օրն ասել է. «Իրանի ժողովուրդի և բանակի պատմական ամուր կապը հավերժական է»:
Իրանում ապրիլի 17-ին նշվում է բանակի օրը:
Չորեքշաբթի օրը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, գնահատելով ԻԻՀ բանակի ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում հավելել է, որ Իրանի զինված ուժերը, ներառյալ բանակը, ցույց են տվել, որ կարևոր դեր ունեն խաղաղության, պատերազմի և անվտանգության պահպանման հարցում:
Ռոհանին հայտարարել է. «Իրանի բանակը միշտ հպարտ է եղել և աջակցել է ժողովուրդին»:
Այս տարի կորոնավիրուսի պատճառով, բանակի օրվա կապակցությամբ զինված ուժերի շքերթը տեղի չի ունենա:
Պիտակ