Ռոհանի. Իրանում կկիրառվի կորոնավիրուսի ախտորոշման նոր մեթոդ
Ապրիլ 19, 2020 12:15 Asia/Tehran
ԻԻհ նախագահը հայտարարել է հակամարմինների միջոցով կորոնավիրուսի թեստավորման մեթոդի կիրառման մասին:
Կիրակի օրը կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստում, Հասան Ռոհանին հայտարարել է. «Կորոնավիրուսով վարակված անձանց շփման շրջանակը նույնպես թեստավորվում է, որպեսզի վիճակագրությունն ավելի ճշգրիտ լինի»:
Անդրադառնալով կորոնավիորւսիդ եմ պայքարիա զգային շտաբի զեկույցին, Ռոհանին հավելել է. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իրանը մոտ է հիվանդությունը վերահսկելու վիճակին»:
Նախագահը հավելել է, որ բոլոր իրանցիները, ովքեր ցանկանում են վերադառնալ երկիր, պետք է ընդունեն Առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության առաջարկած համապատասխան արձանագրությունը:
Պիտակ