Ռոհանի. Իրանը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պայքարի փորձը փոխանցել Ադրբեջանին
https://parstoday.ir/hy/news/iran-i119612-Ռոհանի._Իրանը_պատրաստ_է_կորոնավիրուսի_դեմ_պայքարի_փորձը_փոխանցել_Ադրբեջանին
Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահն անդրադառնալով Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին, Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել՝ այս ոլորտում իր փորձը հարևան և բարեկամականին փոխանցելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2020 04:49 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը պատրաստ է կորոնավիրուսի դեմ պայքարի փորձը փոխանցել Ադրբեջանին

Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում, Իրանի նախագահն անդրադառնալով Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին, Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել՝ այս ոլորտում իր փորձը հարևան և բարեկամականին փոխանցելու կապակցությամբ:

Անդրադարռնալով Թեհրան-Բաքում բարեկամական հարաբերություններին, Ռոհանին նշել է. «Թեհրանի և Բաքվի միջև վերջին համագործակցությունը ցույց է տալիս, որ Իրանը և Ադրբեջանը դժվար պահերին կանգնած են իրար կողքի»:

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ստորագրված բոլոր համաձայնագրերը, ներառյալ Ռաշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը, լիարժեք և ժամանակին կգործադրվեն:

Ադրբեջանի նախագահը, շեշտելով երկու երկրների միջև համաձայնագրերի իրագործման անհրաժեշտությունը, հույս է հայտնել, որ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի կզարգանան:

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում Իրանի հաջողություններին,  Ադրբեջանի նախագահն ասել է. «Իսլամական հանրապետությունն ունի ուժեղ առողջապահական համակարգ, և Բաքուն ցանկանում է օգտագործել Իրանի փորձը կորոնավիրուսի դեմ պայքարում»: