Ռոհանի. Իրանն առաջատար դիրք ունի աշխարհում ալյումինի, պողպատի և պղնձի արտադրության ոլորտում
ԻԻհ նախագահը Ֆարս նահանգի ազգային և ենթակառուցվածքային նախագծերի շահագործման արարողության ժամանակ ասել է. «Իրանն աշխարհում 14-րդ տեղում է ալյումինի, 10-րդ տեղում՝ պողպատի, 15-րդ տեղում՝ պղնձի արտադրության որլորտում»:
Հինգշաբթի օրը շահագործման են հանձնվել ալյումինի արդյունաբերական համալիրի (SALCO) չորս ազգային և ենթակառուցվածքային նախագծերը, նահատակ Ղասեմ Սուլեյմանիի անվան 124 մահճակալով հիվանդանոցը և Ֆարս նահանգի հարավում գտնվող Լամերդ քաղաքի միջազգային օդանավակայանի տերմինալը :
Հինգշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին տեսակոնֆերանսի միջոցով ունեցած ելությում, երախտագիտություն հայտնելով բոլոր մասնագետներին, ինժեներներին և աշխատողներին, ովքեր աշխատում են իսլամական Իրանի զարգացման համար,ասել է. «Արդյունաբերության ոլորտում գրանցվում են մեծ ձեռքբերումներ ու առաջընթաց»:
Ռոհանին հավելել է. «Չնայած պատժամիջոցներին, այդ ծրագրերն իրականացվում են, ինչը շատ կարևոր է»:
Չորեքշաբթի օրը ԻՀՊԿ-ն հաջողությամբ արձակեց «Նուռ» արբանյակը, որը տեղակայվել է 425կմ. հեռավորության վրա Երկիր մոլորակի ուղեծրում: