Մուսավի. Իրանում կրոնական ազատությունների մասին ԱՄՆ-ի զեկույցը կեղծ է և անհիմն
https://parstoday.ir/hy/news/iran-i120011-Մուսավի._Իրանում_կրոնական_ազատությունների_մասին_ԱՄՆ_ի_զեկույցը_կեղծ_է_և_անհիմն
Իրանի արտգործնախարարության խոսնակն անդրադառնալով տարբեր երկրներում կրոնական ազատության մասին ԱՄՆ-ի ամենամյա զեկույցին, հայտարարել է, որ դա ակնհայտ միջամտություն է երկրների ներքին գործերին, հիմնված ապատեղեկատվության, դատապարտման և ժխտման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2020 05:37 Asia/Tehran
  • Մուսավի. Իրանում կրոնական ազատությունների մասին ԱՄՆ-ի զեկույցը կեղծ է և անհիմն

Իրանի արտգործնախարարության խոսնակն անդրադառնալով տարբեր երկրներում կրոնական ազատության մասին ԱՄՆ-ի ամենամյա զեկույցին, հայտարարել է, որ դա ակնհայտ միջամտություն է երկրների ներքին գործերին, հիմնված ապատեղեկատվության, դատապարտման և ժխտման վրա:

Սեյեդ Աբբաս Մուսավին, անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից «Աշխարհում կրոնի ազատության մասին» տարեկան զեկույցի հրապարակմանը, հայտարարել է. «Զեկույցը կեղծ և անհիմն մեղադրանքներ է ուղղում Իրանի դեմ, հատկապես մեր երկրում բնակվող հրեաների իրավիճակի մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը»:

Դատապարտելով զեկույցում ներկայացված միակողմանի ու անհիմն մեղադրանքները, Մուսավին նշել է, որ զեկույցի բովանդակությունը վկայում է, որ այն կազմողները ճշգրիտ տեղեկություններ չունեն այդ կապակցւթյամբ Իրանում տիրող վիճակի մասին: Նա հավելել է. «ԱՄՆ-ի նման միջամտողական քայլերը դատապարտելի են»:

Մուսավին հավելել է. «Հիմնվելով Սահմանադրության վրա, Իրանը մշտապես հարգել է կրոնական փոքրամասնությունների իրավունքները և նրանք լիարժեք կերպով օգտվում են քաղաքացիական բոլոր իրավունքներից, այդ թվում նաև անմիջականորեն մասնակցելով երկրի քաղաքական գործընթացներին»: