Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման աջակցության հարցով Եվրոպային ուղղված նախազգուշացում
Եվրախորհրդի արտաքին հարաբերությունների վերլուծական կենտրոնը Եվրոպային նախազգուշացրել է Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման հարցով ԱՄՆ-ին ուղեկցելու համար:
Եվրախորհրդի արտաքին հարաբերությունների վերլուծական կենտրոնը նախազգուշցրել է. «Արդեն երբ ամիսներ հետո տեղի կունենա ԱՄՆ-ի 2020թ. նախագահական ընտրություները Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման հարցով Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի կողմից ԱՄՆ-ին ցուցաբերվող աջակցությունը վտանգի տակ կդնի ՀԳՀԾ-ն»:
Կենտրոնի վերլուծական գրառման մեջ ասված է. «ԱՄՆ-ին աջակցելու հարցով ՀԳՀԾ-ին անդամակցող եվրոպական երեք երկրների համար առկա արբերակները հնարավոր է հանգեցնեն ողբերգության»:
Եվրախորհրդի արտաքին հարաբերությունների խորհուրդը հավելել է. «Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականության շրջանակներում ԱՄՆ-ն ջանքեր կգործադրի ԱԽ-ի անդամների հետ լոբբիստական հարաբերություններով՝ Իրանի դեմ սպառազինական էմբարգոյի երկարաձգման համար ձեռք բերել ԱԽ-ի անդամների դրական ձայները, սակայն ԱՄՆ-ի այս նախագծին կհակադրվեն Չինաստանն ու ՌԴ-ն»:
Եվրախորհրդի արտաքին հարաբերությունների խորհուրդը նախազգուշացրել է, որ այս պայմաններում ՀԳՀԾ-ի կործանումը անվտանգության առումով Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի օգտին չի լինելու: