Իրանն ԱՄՆ-ին պատերազմական հանցագործ է անվանել
Իրանի արտգործնախարարությունը, Հարաթ նահանգում աֆղան ներգաղթյալների վերաբերյալ ԱՄՆ վարչակարգի հայտարարություններն անվանել է «ծիծաղելի մեղադրանք», հավելելով. «Այդ երկիրը պատերազմական հանցագործություն է իրականացրել Աֆղանստանում և պետական մակարդակով հովանավորում է ահաբեկչությանը»:
Երեքշաբթի օրը, Թվիթերում արած գրառման մեջ, ԻԻՀ ԱԳ նախարարությունն ի պատասխան ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Կենտրոնական ու Հարավային Ասիայի հարցերով գրասենյակի հրապարակման, թե աֆղան ներգաղթյալներն Իրանում խոշտանգումների են նենթարկվում, գրել է. «Հարաթ նահանգում ներգաղթյալների հետ պատահած դեպքը ողբերգություն է, սակայն այդ կապակցությամբ ԱՄՆ-ի հայտարարությունը ծիծաղելի է»:
Կիրակի օրը, մի շարք լրատվամիջոցներում հրապարակվեց տեսանյութ, որտեղ նշվում էր թե «իրանցի սահմանապահները գետն են նետում աֆղան ներգաղթյալներին»: Սակայն հետաքննության արդյունքում պարզվեց, որ լրատվամիջոցներում հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը:
Իրանն ու Աֆղանստանը շատ լավ հարաբերություններ ունեն և Իրանի սահմանապահները պաշտպանում են երկրի սահմանները, այդ շրջանակներում օրինական աջակցություն ցուցաբերելով նաև Աղֆանստանի քաղաքացիներին: