Զարիֆ.«ԱՄՆ-ի հետ բանակցության հարցը չի քննարկվում»
Մայիս 12, 2020 07:15 Asia/Tehran
Իրանի արտգործնախարարն ասել է.«ԱՄՆ-ի հետ բանակցության մասին խոսք չի գնում, քանի որ ամերիկացիները ցույց են տվել, որ նրանց չի կարելի վստահել»:
Երեքշաբթի օրը, ի պատասխան Թեհրան-Վաշինգտոն բանակցության հավանականության մասին լրագրողների հարցմանը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ-ի հետ բանակցության մասին խոսք չի գնում, քանի որ ամերիկացիները ցույց են տվել, որ նրանց վստահել չի կարելի»:
Իրանի արտգործնախարարն ասել է.«Գրեթե աշխարհի կեսը եկել է այն եզրահանգման, որ ամերիկացիներն ամեն անգամ երբ ցանկանում են, անտեսում են ցանկացած համաձայնություն: Եվ ԱՄՆ-ի գործող կառավարությունը պետք է պատրվակներ որոնելու փոխարեն, բարեփոխի իր վերաբերմունքը»:
Պիտակ