Մուսավի.«Թեհրանը լավագույնս հյուրընկալում է աֆղանցիներին»
https://parstoday.ir/hy/news/iran-i120428-Մուսավի._Թեհրանը_լավագույնս_հյուրընկալում_է_աֆղանցիներին
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Թեհրանը լավագույնս հյուրընկալում է աֆղանցիներին: Աշխատատեղերի, կրթության, անվճար առողջապահական ծառայությունների և բազմաթիվ այլ հնարավորությունների տրամադրումն աֆղանցիներին, վկայում է այդ մասին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2020 09:04 Asia/Tehran
  • Մուսավի.«Թեհրանը լավագույնս հյուրընկալում է աֆղանցիներին»

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է.«Թեհրանը լավագույնս հյուրընկալում է աֆղանցիներին: Աշխատատեղերի, կրթության, անվճար առողջապահական ծառայությունների և բազմաթիվ այլ հնարավորությունների տրամադրումն աֆղանցիներին, վկայում է այդ մասին»:

Երկուշաբթի երեկոյան, անդրադառնալով համատեղ սահմանային գետում մի քանի աֆղանցիների հետ տեղի ունեցած միջադեպին, Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին ասել է. «ԻԻՀ կառավարությունը և հատկապես Իրանի իրավապահ ու սահմանապահ ուժերը, արդեն քառասուն տարի հև առանց խտրականություն դրսևոորելու, հյուրընկալում են ավելի քան երեք միլիոն աֆղանցիների»:

Մի խումբ աֆղանցիների մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնելով Աֆղանստանի կառավարությանը, Մուսավին նշել է, որ նշված ժամանակահատվածում ոչ մի բախում տեղի չի ունեցել ԻԻՀ ուժերի և աֆղան քաղաքացիների միջև:

Նշելով, որ վերջին ամիսներում, շուրջ 120 հազար աֆղանցիներ ապօրինի կերպով Իրան են մուտք գործել, Մուսավին հավաստիացրել է, որ Իրանի կառավարությունը պաշտոնական գրություններում և երկկողմ բանակցություններում բազմիցս բողոքել է Աֆղանստանի կառավարության կողմից սահմանը լիարժեք  չվերահսկվելու դեմ:

Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «ԻԻՀ կառավարությունը պատրաստ է ներքին համապարփակ հետաքննություններից բացի, երկու երկրի միջև կնքված սահմանային իրավապահության մասին պայմանագրերի շրջանակում,  համատեղ կերպով հետաքննություն անցկացնել այդ դեպքի մասին»: