Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Քաբուլի ահաբեկչական հարձակումները
https://parstoday.ir/hy/news/iran-i120450-Իրանի_ԱԳՆ_ն_դատապարտել_է_Քաբուլի_ահաբեկչական_հարձակումները
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է երեքշաբթի օրը Քաբուլի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2020 04:25 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Քաբուլի ահաբեկչական հարձակումները

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը դատապարտել է երեքշաբթի օրը Քաբուլի հիվանդանոցներից մեկում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին դատապարտել է Քաբուլի հիվանդանոցում, Նանգարհար նահանգում թաղման արարողության մասնակիցների դեմ և Աֆղանստանի տարբեր շրջաններում իրականացվող այլ ահաբեկչական գործողությունները և քաղաքացիական անձանց դեմ հարձակումները: Նա հավելել է, որ Աֆղանստանում բռնությունների աճը մտահոգիչ է:

Մուսավին Աֆղանստանի կառավարությանը և ժողովրդին և կոչ է արել երկխոսության միջոցով խաղաղություն հաստատել այդ երկրում:

Շաբաթ օրը, Քաբուլի արևմուտքում գտնվող հիվանդանոցներից մեկի վրա ԻԼԻՊ-ի հարձակման հետևանքով, զոհվել է տասնհինգ քաղաքացիական անձ, այդ թվում կանայք և նորածիններ, ևս 16-ը վիրավորվել են:

Նանգարհար նահանգում մեկ այլ ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 24 և վիրավորվել 69 մարդ: