Մայիսի 14-ը Ֆիրդուսիի մեծարման միջազգային օրն է
https://parstoday.ir/hy/news/iran-i120560-Մայիսի_14_ը_Ֆիրդուսիի_մեծարման_միջազգային_օրն_է
Մայիսի 14-ը հռչակված է իրանցի մեծ բանաստեղծ, դյուցազներգու Հեքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսիի մեծարման օր:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 16, 2020 06:33 Asia/Tehran

Մայիսի 14-ը հռչակված է իրանցի մեծ բանաստեղծ, դյուցազներգու Հեքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսիի մեծարման օր:

Հեքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսին (1020- 940) ծնվել է  Խոռասանի Թուս քաղաքում :

Ամեն տարի Իրանի և ողջ աշխարհի գրական շրջանակներում ու միություններում մեծ թվով միջոցառումներ են կազմակերպվում՝ նվիրված այս մեծ բանաստեղծին:

Շնորհավորելով պարսկերեն լեզվի և Ֆիրդուսիի մեծարման օրը, Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Պարսկերեն լեզուն իր քաղցրությանը, ամրության ու հավերժության համա« պարտական է իրանցի այս մեծ բանաստեղծին»:

Ֆիրդուսիի օրվա առիթով ԻՌՆԱ գործակալության կազմակերպած կլոր սեղանի ընթացքում, երեք հետազոտողներ քննարկել են Շահնամեի ազդեցությունը իրանական իմաստնության, պարսկերեն լեզվի և համաշխարհային գրականության վրա:

Ավանդական լեզուների ու մշակույթի դասախոս, իրանագիտության միության նախագահ Մահմուդ Ջաաֆարի Դեհղին կարևորել է Շահնամեի դերը իրանական իմաստնության վրա:

Հայ  գրականության ամբիոնի դասախոս Անդրանիկ Սիմոյանը նշել է, որ Ֆիրդուսին ոգի ու շունչ հաղորդեց Իրանի ավանդական դյուցազներգություններին: Նա Ֆիրդուսիի ստեղծագործությունները համեմատել է Շեքսպիրի ստեղծագործությունների հետ:

Գրական հետազոտող Անդրե Գալստյանը ևս Նշել է, որ հարկավոր է ուսումնասիրել Շահնամեի ազդեցությունը երաժշտության, գեղանկարչության, կինոյի և մյուս արվեստների վրա: