Իրանը ողջունում է միջաֆղանական բանակցությունների հաջողությունը
Աֆղանստանում քաղաքական համաձայնագրի հրապարակումից հետո, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի և հաշտեցման ազգային խորհրդի նախագահ Աբդուլլահ Աբդուլլահի հետ:
Զարիֆն Իրանի պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու աֆղանական բոլոր խմբերին:
Կիրակի օրը Իրանի արտգործնախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հայտարարել միջաֆղանական բանակցություններին և աֆղանական խմբավորումների, այդ թվում ՝ Թալիբանի համադրման գործընթացին աջակցելու Իրանի պատրաստակամության մասին:
Ըստ այս համաձայնագրի, Աշրաֆ Ղանին շարունակելու է վարել նախագահի պաշտոնը, իսկ Աբդուլլահ Աբդուլլահը ստանձնելու է «հաշտության բարձրագույն խորհրդի» ղեկավարությունը, կառավարությունում ունենալով 50 տոկոս մասնաբաժին: Խաղաղության գործընթացը շարունակելու է ղեկավարել ազգային հաշտեցման գերագույն խորհուրդը, իսկ բանակցություններ վարող խմբերը համապատասխան զեկույցներ են ներկայացնելու այս խորհրդին: