Իրանի ԱԳ նախարարություն. «Պաղեստինի համար որոշում կայացնելը պաղեստիցիների իրավունքն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i120701-Իրանի_ԱԳ_նախարարություն._Պաղեստինի_համար_որոշում_կայացնելը_պաղեստիցիների_իրավունքն_է
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Պաղեստինի ապագան որոշելը պաղեստիցիների իրավունքն է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 19, 2020 18:03 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարություն. «Պաղեստինի համար որոշում կայացնելը պաղեստիցիների իրավունքն է»

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Պաղեստինի ապագան որոշելը պաղեստիցիների իրավունքն է:

Երեքշաբթի օրը, Ղոդսի համաշխարհային օրվա նախօրեին Իրանի ԱԳ նախարարությունը իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Յոթ տասնամյակ միջազգային հանրությունը Պաղեստինի խնդրի կարգավորման հարցում անհաջող է եղել, քանի որ արծարծված նախագծերը չեն համապատասխանել խնդրի պատմական արմատների հետ»:

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավելել է.«ԻԻՀ-ն համոզված է, որ միայն պաղեստինցիներն են, որ կարող են ու պետք է որոշում կայացնեն Պաղեստինի համար՝ անկախ նրանից, մուսուլման են, քրիսրտոնյա, թե՝ հրեա»:

Ռամադան բարեբաստիկ ամսվա վերջին ուրբաթ օրը, ԻԻՀ-ի հիմնադիր առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնու նախաձեռնաությամբ, հռչակվել է Երուսաղեմի համաշխարհային օր: Այս տարի Երուսաղեմի համաշխարհային օրը նշվելու է մայիսի 22-ին: