Իրանը նամակ է հղել Միջազգային ծովային կազմակերպությանը՝ ԱՄՆ-ի վերջին սպառնալիքների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/iran-i120766-Իրանը_նամակ_է_հղել_Միջազգային_ծովային_կազմակերպությանը_ԱՄՆ_ի_վերջին_սպառնալիքների_վերաբերյալ
Լոնդոնում Իրանի դեսպանը հայտարարել է իրանական նավթային տանկերի դեմ ԱՄՆ-ի հնչեցրած սպառնալիքների կապակցությամբ IMO ծովային միջազգային կազմակերպությանը նամակ ուղարկելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2020 04:13 Asia/Tehran
  • Իրանը նամակ է հղել Միջազգային ծովային կազմակերպությանը՝ ԱՄՆ-ի վերջին սպառնալիքների վերաբերյալ

Լոնդոնում Իրանի դեսպանը հայտարարել է իրանական նավթային տանկերի դեմ ԱՄՆ-ի հնչեցրած սպառնալիքների կապակցությամբ IMO ծովային միջազգային կազմակերպությանը նամակ ուղարկելու մասին:

 Համիդ Բաիդինեժադը նամակում իր խորը մտահոգությունն է հայտնել այն լուրերի կապակցությամբ, որ Միացյալ Նահանգները մտադիր է միջազգային ջրերում  գործողություններ իրականացնել իրանական նավթային տանկերի դեմ և վտանգել միջազգային երթևեկության անվտանգությունը:

«Իրանը կպատասխանի իր նավերի դեմ ուղղված ցանկացած  քայլի և Միացյալ Նահանգները կրելու է այդ քայլի հետևանքների պատասխանատվությունը», - ասել է Բաիդինեժադը:

ԱՄՆ-ի պատժամիջոցներին ենթարկված Իրանի ու Վենեսուելայի հարաբերությունների  խորացումը մտահոգություններ է առաջացրել Սպիտակ տանը, իսկ իրանական վառելիքի տանկերի դեպի Վենեսուելա ուղղություն վերցնելուց հետո, Վաշինգտոնը զորուժ է ուղարկել Կարիբյան ավազան և սպառնացել է առգրավել իրանական տանկերը: