Իրանի ԱԳ նախարարություն. «Դարի գործարքը ԱՄՆ-ի խարդախության ապացույցն է»
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ «դարի գործարք» նախագիծն ամերիկացիների խարդախության բացահայտ օրինակներից է:
«Դարի գործարք» նախագծի համաձայն սուրբ Երուսաղեմը հանձնվելու է Սիոնիստական ռեժիմին, պաեստինցի փախստականները զրկվելու են երկիր վերադառնալու իրավունքից և Պաղեստինին մնալու են միայն Հորդանանի արևմտյան ափի չբռնագրավված տարածքներն ու Գազայի գոտին:
Հինգշաբթի օրը, Երուսաղեմի համաշխարհային օրվա առիթով տարածած հաղորդագրության մեջ, Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը գործարք են կնքել, սակայն գործարքի առարկան իրենց սեփականությունը չէ»:
Իրանի ԱԳ նախարարությունը շեշտել է.«Պաղեստինը պատկանում է պաղեստինցիներին, ինչի մասին որոշում կայացնելը նրանց անվիճելի իրավուքն է և ուրիշները չպետք է որոշում կայացնեն պաղեստինցիների տարածքների ու բնակարանների մասին»: