Իրանի ԱԳ նախարարություն. «Դարի գործարքը ԱՄՆ-ի խարդախության ապացույցն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i120776-Իրանի_ԱԳ_նախարարություն._Դարի_գործարքը_ԱՄՆ_ի_խարդախության_ապացույցն_է
Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ «դարի գործարք» նախագիծն ամերիկացիների խարդախության բացահայտ օրինակներից է:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 21, 2020 11:52 Asia/Tehran

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ «դարի գործարք» նախագիծն ամերիկացիների խարդախության բացահայտ օրինակներից է:

«Դարի գործարք» նախագծի համաձայն սուրբ Երուսաղեմը հանձնվելու է Սիոնիստական ռեժիմին, պաեստինցի փախստականները զրկվելու են երկիր վերադառնալու իրավունքից և Պաղեստինին մնալու են միայն Հորդանանի արևմտյան ափի չբռնագրավված տարածքներն ու Գազայի գոտին: 

Հինգշաբթի օրը, Երուսաղեմի  համաշխարհային օրվա առիթով տարածած հաղորդագրության մեջ, Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է.«ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը գործարք են կնքել, սակայն գործարքի առարկան իրենց սեփականությունը չէ»:

Իրանի ԱԳ նախարարությունը շեշտել է.«Պաղեստինը պատկանում է պաղեստինցիներին, ինչի մասին որոշում կայացնելը նրանց անվիճելի իրավուքն է և ուրիշները չպետք է որոշում կայացնեն պաղեստինցիների տարածքների ու բնակարանների մասին»: