Իրանը դատապարտել է Չինաստանի ներքին գործերին ցանկացած միջամտություն
Ընդգծելով «միասնական Չինաստան» սկզբունքը հարգելու անհրաժեշտությունն Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Պեկինի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտություն, որը կարող է վնասել երկրի ազգային ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Աբբաս Մուսավին հայտարարել է, որ այլ երկրների գործերին չխառնվելը, տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը հարգելն ԻԻՀ արտաքին քաղաքականության հիմնական նսկզբունքներն են: Նա հոնկոնգցիներին կոչ է արել խուսափել անկարգություններից և պահպանել տարածքի կայունությունը:
Միացյալ Նահանգները, փորձում է քաղաքական և ռազմական աջակցությամբ, աջակցել Թայվանի տեղական ինքնակառավարման մարմիններին և Հոնկոնգի ընդդիմությանը՝ Չինաստանին դիմակայելու հարցում:
Պեկինը, «միասնական Չինաստան» սզկբունքով, 1949-թ, տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ավարտին իր տարածքից անջատված Թայվանը իր տարածքի մասն է համարում: