Իրանը դատապարտել է Չինաստանի ներքին գործերին ցանկացած միջամտություն
https://parstoday.ir/hy/news/iran-i120899-Իրանը_դատապարտել_է_Չինաստանի_ներքին_գործերին_ցանկացած_միջամտություն
Ընդգծելով «միասնական Չինաստան» սկզբունքը հարգելու անհրաժեշտությունն Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Պեկինի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտություն, որը կարող է վնասել երկրի ազգային ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Մայիս 25, 2020 04:20 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է Չինաստանի ներքին գործերին ցանկացած միջամտություն

Ընդգծելով «միասնական Չինաստան» սկզբունքը հարգելու անհրաժեշտությունն Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Պեկինի ներքին գործերին ցանկացած արտաքին միջամտություն, որը կարող է վնասել երկրի ազգային ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Աբբաս Մուսավին հայտարարել է, որ այլ երկրների գործերին չխառնվելը, տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը հարգելն ԻԻՀ արտաքին քաղաքականության հիմնական նսկզբունքներն են: Նա հոնկոնգցիներին կոչ է արել խուսափել անկարգություններից և պահպանել տարածքի կայունությունը:

Միացյալ Նահանգները, փորձում է  քաղաքական և ռազմական աջակցությամբ, աջակցել Թայվանի տեղական ինքնակառավարման մարմիններին և Հոնկոնգի ընդդիմությանը՝ Չինաստանին դիմակայելու հարցում:

Պեկինը, «միասնական Չինաստան» սզկբունքով, 1949-թ, տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի ավարտին իր տարածքից անջատված Թայվանը իր տարածքի մասն է համարում: