Ռոհանի. Այլ երկրների հետ Իրանի առևտուրն ամերիկացիներին չի վերաբերում
https://parstoday.ir/hy/news/iran-i121005-Ռոհանի._Այլ_երկրների_հետ_Իրանի_առևտուրն_ամերիկացիներին_չի_վերաբերում
ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի և մեկ այլ բարեկամ երկրի միջև առևտուրը և նավթամթերք տեղափոխելու հարցը ամերիկացիներին չի վերաբերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2020 12:27 Asia/Tehran
  • Ռոհանի.  Այլ երկրների հետ Իրանի առևտուրն ամերիկացիներին չի վերաբերում

ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանի և մեկ այլ բարեկամ երկրի միջև առևտուրը և նավթամթերք տեղափոխելու հարցը ամերիկացիներին չի վերաբերում:

Ձորեքշաբթի օրը,  անդրադառնալով իրանական տանկերնների Վենեսուելա մեկնելուն, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կառավարության նիստում ասել է, որ ԱՄՆ-ի միջամտությունն այլ երկրի հետ Իրանի առևտրային հարաբերություններին,  հակասում է բոլոր օրենքներին:

Վերջին օրերին Իրանը հինգ նավթային տանկեր  է ուղարկել Վենեսուելա:

ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանը ներկայուսմ պայքարում է կորոնավիրուսի համավարակ ու ԱՄՆ-ի պատժամիջոցների Իրանի առևտուրը: Նա հավելել է, որ Իրանի կառավարության, ժողովրդի և զինված ուժերի միջև միասնությունը չեզոքացնում է ԱՄՆ-ի դավադրությունները:

Նշելով, որ կորոնավիրուսի բռնկման պատճառով վերջին երկու ամիսների ընթացքում  Իրանի նավթային արտահանումները նվազել են, Ռոհանին հավելել է.«Բարեբախտաբար, հիմա հիվանդությունն ինչ-որ չափով վերահսկելի է դարձել, և սահմաններն աստիճանաբար բացվում են ու արտահանումները վերսկսում» :