Իրանն ընդգծում է Սիրիայի նկատմամբ անմարդկային պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i121006-Իրանն_ընդգծում_է_Սիրիայի_նկատմամբ_անմարդկային_պատժամիջոցները_վերացնելու_անհրաժեշտությունը
Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության հատուկ օգնականն անդրադառնալով Սիրիայի ժողովրդի դեմ սահմանված անմարդկային և անօրինական պատժամիջոցներին, կոչ է արել վերացնել միակողմանի պատժամիջոցները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2020 12:54 Asia/Tehran
  • Իրանն ընդգծում է Սիրիայի նկատմամբ անմարդկային պատժամիջոցները վերացնելու անհրաժեշտությունը

Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության հատուկ օգնականն անդրադառնալով Սիրիայի ժողովրդի դեմ սահմանված անմարդկային և անօրինական պատժամիջոցներին, կոչ է արել վերացնել միակողմանի պատժամիջոցները:

Չորեքշաբթի օրը, Ալի Ասղար Խաջին, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գիր Փեդերսենի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ընդգծել է Սիրիայում կայունություն և անվտանգություն հաստատելու և ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Նա կարևորել է նաև փախստականների վերադարձին օգնելու, ինչպես նաև քաղաքական գործընթացների միջոցով Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի  անհրաժեշտությունը: