Իրանի ԱԳՆ.«ԱՄՆ-ն բռնությամբ է արձագանքում արդարություն հաստատելու պահանջներին»
Անդրադառնալով ԱՄՆ-ի ոստիկանության կողմից սևամորթ քաղաքացիների սպանությանը, Իրանի ԱԳ նախարարությունը նշել է. «ԱՄՆ-ն բռնությամբ է արձագանքում արդարությունն հաստատելու պահանջներին»:
Իրանի ԱԳ նախարարությունն այսօր արձագանքելով ԱՄՆ-ի ոստիկանի կողմից ևս մեկ սևամորթ քաղաքացու սպանությանը, իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.«6 տարի առաջ կալանավորված Էրիկ Գարները գոռում էր. «Չեմ կարողանում շունչ քաշել», իսկ այս անգամ ևս սևամորթ Ջորջ Ֆլոյդը հայտնվեց նույն վիճակում և անմարդկային ու դաժան ձերբակալությունից հետո ոստիկանի բռնության զոհ դարձավ»:
Իրանի ԱԳ նախարարությունը նշել է.«ԱՄՆ ոստիկանության կողմից սեւամորթների դեմ կիրառվող բռնությունը սահմաններ չի ճանաչում: ԱՄՆ միշտ էլ արդարարության հաստատման պահանջներին արձագանքում է բռնության կիրառմամբ»:
Ստացված հաղորդումների համաձայն՝ 2020 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում ԱՄՆ-ի ավելի քան 200 քաղաքացի սպանվել է այդ երկրի ոստիկանության կիրառած բռնությունների հետևանքով:
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, ոստիկանը սպանել է մի սևամորթ քաղաքացու:
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, որ սպիտակամորթ ոստիկանը ծեծում է ասֆալտին պառկած սևամորթ տղամարդուն և ծնկով սեղմում վերջինիս պարանոցը:
Ոստիկանը շարունակում է բռնությունը և սևամորթ տղամարդը գոռում է «Ես չեմ կարող շունչ քաշել», «Ջուր տվեք ինձ» և «Մի սպանեք ինձ», մինչև որ մահանում է: