Մուսավի. Իրանը թույլ չի տա խախտել իր ինքնիշխանությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i121028-Մուսավի._Իրանը_թույլ_չի_տա_խախտել_իր_ինքնիշխանությունը
Ի պատասխան Ֆրանսիայի արտգործնախարարի միջամտողական հայտարարությանն Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Իրանը թույլ չի տա անարգալից որևէ արտահայտություն հնչեցնել իր կառավարման սկզբունքների, ներառյալ՝ դատական համակարգի հասցեին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2020 05:05 Asia/Tehran
  • Մուսավի. Իրանը թույլ չի տա խախտել իր ինքնիշխանությունը

Ի պատասխան Ֆրանսիայի արտգործնախարարի միջամտողական հայտարարությանն Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Իրանը թույլ չի տա անարգալից որևէ արտահայտություն հնչեցնել իր կառավարման սկզբունքների, ներառյալ՝ դատական համակարգի հասցեին»:

Երեքշաբթի օրը, Ֆրանսիայի ԱԳՆ Ժան իվ Լը Դրիանը, Իրանում բանտարկված այդ երկրի  քաղաքացի Ֆարիբա Ադելխայի վերաբերյալ միջամտողական հայտարարություն անելով, ասել էր. «Այդ քայլից հետո, Իրանի հետ հարաբերությունները բարդացել են»

 Ֆրանսիայի քաղաքացի, ծագումով իրանցի Ֆարիբա Ադելխան ձերբակալվել է  լրտեսության համար: Վերջերս, նրա փաստաբանը հայտարարել էր, որ նրան մեղադրում են անվտանգության դեմ ուղղված գործողություններ իրականացնելու մեջ:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Աբբաս Մուսավին այդ կապակցությամբ հայտարարել է. «Իրանի ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները քննում են Իրանի դատարանները»:

Մուսավին հավելել է, որ Իրան-Ֆրանսիա հարաբերություններում դատական անկախ որոշումների միոկաղմանի ընկալումներին ընթացք տալը ոչ կառուցողական է: