Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը քննադատել է ԱՄՆ-ի ոստիկանության գործողությունները
Մայիս 30, 2020 06:48 Asia/Tehran
Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի նախագահը, քննադատելով ԱՄՆ-ի ոստիկանւթյան կողմից ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումը, հայտարարել է, որ լրատվամիջոցների աշխատանքին խոչընդոտելու փոխարեն, պետք է կապել հանցագործ ոստիկանների ձեռքերը:
Աբբասալի Քյադխոդային, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ոստիկանի անմարդակային քայլին ԶԼՄ-ների արձագանքը ոչ թե բռնության քարոզ էր այլ պայքար բռնության դեմ»:
Երկուշաբթի օրը, սպիտակամորթ ոստիկանը, Մինեապոլիսում դաժանորեն սպանել էր մի սևամորթ տղամարդու:
Երեքշաբթի օրվանից սկսած, Մինեապոլիսի բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու այս դաժան սպանության դեմ:
Պիտակ