Իրանի արտգործնախարարություն. Միացյալ Նահանգները պետք է փոխի իր ձախողված քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i121165-Իրանի_արտգործնախարարություն._Միացյալ_Նահանգները_պետք_է_փոխի_իր_ձախողված_քաղաքականությունը
Արձագանքելով ԱՄՆ-ում վերջերս անցկացվող հակառասիստական ​​ցույցերին, Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է լսի իր ժողովրդի ձայնը և փոխի իր ձախողված քաղաքականությունը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 31, 2020 12:42 Asia/Tehran

Արձագանքելով ԱՄՆ-ում վերջերս անցկացվող հակառասիստական ​​ցույցերին, Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է լսի իր ժողովրդի ձայնը և փոխի իր ձախողված քաղաքականությունը:

Կիրակի օրը, Իրանի ԱԳ նախարարությունը Թվիթերում գրել է. «ԱՄՆ-ի ռեժիմը, որ չի կատարել արտասահմանում  գործողությունների համար գումար չծախսելու վերաբերյալ իր խոստումները, հիմա խրվել է Covid-19-ի ճահիճը:

Նշելով, որ բողոքարարներին ճնշելու համար ԱՄՆ-ի իշխանություններն օգտվել են բանակից, շներից ու զենքից, Իրանի ԱԳ նախարարությունը հավելել է. «ԱՄՆ-ը պետք է լսի իր ժողովրդի ձայնն ու փոխի իր ձախողված քաղաքականությունը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրևամփը սևամորթ տղամարդու սպանության դեմ բողոքող ցուցարարներին անվանել է «ամբոխ» և հայտարարել, որ ոստիկանությունը կիրակ կբացի նրանց ուղղությամբ: