Ռոհանին բարձր է գնահատել Իրանի բուժաշխատողներին
Երեքշաբթի օրը ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ Իրանը գիտության ոլորտում աշխարհում զբաղեցնում է 15-րդ տեղը և առաջինը Արևմտյան Ասիայում և իսլամական աշխարհում:
Ռոհանին Իրանում բժիշկներին, բուժքույրերին և բուժանձնակազմին անվանել է առողջապահական ոլորտի պաշտպաններ, նշելով, որ առողջության ոլորտի կարիքները կորոնավիրուսի դեմ պայքարում հասարակության համար հիմնական ծառայություններ մատուցելը, հիմնական ապրանքատեսակների տրամադրումը և կարիքավորներին օժանդակ փաթեթներ տրամադրելը, կառավարության չորս կարևոր խնդիրներն են, որոնք կատարվել են լավագույն ձևով:
ԻԻՀ նախագահն անդրադառնալով երկրում կորոնավիրուսի հիվանդությունների բուժման համար երկու արդյունավետ դեղի արտադրությանը, ասաց. «Երկրի առողջապահական գործունեությունը այս շաբաթվանից հասել է երրորդ փուլին և կենտրոնացած է խոցելի խմբերի վրա»: