Շամխանի. Իրանական նավթատարների ապահով վերադարձը վկայում է դիմադրության ռազմավարության արդյունավետության մասին
Իրանի ազգային անվատանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ իրանական նավթատարների ապահով վերադարձը վկայում է դիմադրության ռազմավարության արդյունավետության մասին
Իրանի ազգային ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, կիրակի օրը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ իրանական տանկերներն իրենց առաքելությունը հաջողությամբ կատարելուց հետո վերադառնում են երկիր, հավելել է. «Սա նշանակում է, որ Իրանի ակտիվ դիմադրության ռազմավարությունն արդյունավետ է եղել»:
Նշելով, որ հիմարները, որոնք փորձում էին վնասել Իրանին հիմա հայտնվել են թակարդում, Շամխանին հավելել է. «Նախագահ Դոնալդ Թրամփի և Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Բրայան Հուկի ՝ բանակցությունների վերաբերյալ պնդումները այս պնդման ապացույցն են»:
Իրանական նավթային տանկերները, որոնք վառելիք էին տեղափոխել Վենեսուելա, չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին, բարեհաջող բեռնաթափվել են և վերադառնում են երկիր: