Ռոհանի. Պատժամիջոցների ճնշումները չեն կարողացել կոտրել ժողովրդի կամքը
https://parstoday.ir/hy/news/iran-i121601-Ռոհանի._Պատժամիջոցների_ճնշումները_չեն_կարողացել_կոտրել_ժողովրդի_կամքը
ԻԻՀ նախագահն ասել է, որ պատժամիջոցները չեն կարողացել կոտրել Իրանի ժողովրդի կամքը:
(last modified 2026-04-11T10:39:36+00:00 )
Հունիս 11, 2020 12:44 Asia/Tehran
  • Ռոհանի. Պատժամիջոցների ճնշումները չեն կարողացել կոտրել ժողովրդի կամքը

ԻԻՀ նախագահն ասել է, որ պատժամիջոցները չեն կարողացել կոտրել Իրանի ժողովրդի կամքը:

Հինգշաբթի օրը, տեսակապի միջոցով անցկացված Խորասանի  և Սպահան նահանգների արդյունաբերական և հանքարդյունաբերական մի շարք նախագծերի շահագործման արարողության ժամանակ, Հասան Ռոհանին ասել է. «Այսօր ամբողջ Իրանը դվերածվել է մեծ արհեստանոցի և մինչև տարեվերջ շահագործման  են հանձնվելու ընդհանուր առմամբ երկու հարյուր տնտեսական նախագծեր»:

Նշելով, որ պատժամիջոցների պայմաններում շարունակվում է երկրի արտադրության և զարգացման  ընթացքը, Ռոհանին հավելել է.«Իհարկե, պատժամիջոցները ճնշում են գործադրում և բարդացնում խնդիրները, բայց թշնամին չի կարողացել կանգնեցնել Իրանի զարգացումը»:

Ռոհանին հավելել է, որ Իրանը պողպատի արտադրության առումով աշխարհում  ութերորդ տեղում է և ներկա դրությամբ, կարող է արտադրել 55 միլիոն տոննա պողպատ»: