Իրանը կմասնակցի «Հայֆեստ» 24-րդ փառատոնին
https://parstoday.ir/hy/news/armenia-i250328-Իրանը_կմասնակցի_Հայֆեստ_24_րդ_փառատոնին
Հայաստանի կատարողական արվեստների 24-րդ «Հայֆեստ» փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը, Իրանից և այլ երկրներից ներկայացումների մասնակցությամբ։
(last modified 2026-09-19T09:06:48+00:00 )
Սեպտեմբեր 19, 2026 12:07 Asia/Tehran
  • Իրանը կմասնակցի «Հայֆեստ» 24-րդ փառատոնին

Հայաստանի կատարողական արվեստների 24-րդ «Հայֆեստ» փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը, Իրանից և այլ երկրներից ներկայացումների մասնակցությամբ։

Mehr գործակալության հաղորդմամբ՝ Հայաստանի կատարողական արվեստների 24-րդ «Հայֆեստ» փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 1-ից 8-ը և կհյուրընկալի ներկայացումներ Իտալիայից, Իրանից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, Չինաստանից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Չեխիայից և այլ երկրներից։

Փառատոնի բացման ներկայացումը՝ «Տիեզերական ճանապարհորդություն» խորագրով, կներկայացնի իտալական «Լուկա Պիալինյա» խումբը։  Այն կանցկացվի բացօթյա տարածքում` օդում։

Փառատոնի այս տարվա ծրագիրը ներառում է նաև կատարողական արվեստների առաջին տարածաշրջանային շուկան։   Այն կանցկացվի Հայաստանի, Իրանի,  Վրաստանի և  Թուրքիայի թատերական ընկերությունների ու խմբերի մասնակցությամբ և հնարավորություն կընձեռի միջազգային մակարդակով ներկայացնելու ու առաջ մղելու այդ խմբերի աշխատանքները։

Փառատոնը  ներառելու է ներկայացումներ, սեմինարներ, կլոր սեղաններ և աշխատանքների ցուցադրություններ։ Դրան կմասնակցեն աշխարհի տարբեր փառատոների ղեկավարներ և ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ֆրանսիայի Ավինյոնի, Լեհաստանի «Կոնտակտ», ԱՄՆ-ի «Օլգա», Ռուսաստանի ՎԴՆԽ,  Ռումինիայի Սիբիուի և Չինաստանի Ուուչժենի փառատոներից։

Այս բաժնին մասնակցությունը նախատեսված է թատերախմբերի համար, և Իրանից «Թըաթրբազա» («Թատերական գործիչներ») խումբը նույնպես հետաքրքրություն է հայտնել միջոցառմանը մասնակցելու հարցում։

«Հայֆեստի»՝ Իրանին նվիրված բաժնում, որի պատասխանատու քարտուղարն է Ալբերտ Բեգիջանին, կներկայացվի հինգ ներկայացում

«Ինքնամեղադրանք»՝ բեմադրիչ Հոսեյն Սաֆարյան-Բահրի, Թեհրանի «Ֆեթրոս» խումբ

«Զար»՝ բեմադրիչ Մարալ Իզադբախշ, Բուշեհրի «Բասիդոն» խումբ

«Արջուկ»՝ բեմադրիչ Հադի Էմամի-Մողադամ, Շիրազի «Փարս» խումբ

«Ճամպրուկն ու  սիրունիկ շունը»՝ բեմադրիչ Ալբերտ Բեգիջանի, Թեհրանի «Դիմակ» խումբ

«Ռեդմա, հանկարծ մի գայլ ասաց»՝ բեմադրիչ Սաջադ Նարանջի, Թեհրանի «Նարանջի» թատերական խումբ։

Փառատոնի այս տարվա ծրագրին կմասնակցեն նաև «Ֆաջր» թատերական փառատոնի քարտուղարը կամ Կատարողական արվեստների գլխավոր վարչության ներկայացուցիչները։